Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ժողովրդին զրկել են համընդհանուր ինքնապաշտպանություն ծավալելու հնարավորությունից

Ժողովրդին զրկել են համընդհանուր ինքնապաշտպանություն ծավալելու հնարավորությունից
07.09.2023 | 07:11

ՀՀ-ի և Արցախի շուրջ ներկա իրավիճակի հիմնական ուրվագծերն այսպիսին են։

Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է խոշորածավալ հարձակման. կատարվում են պահեստազորայինների մոբիլիզացիա, զինամթերքի մեծածավալ գնումներ, ամրաշինությունների և ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զորքերի կուտակումներ և առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանություն և քարոզչություն։

Իսրայելի և Թուրքիայի միջոցով Արևմուտքը անթաքույց զինում է Ադրբեջանին՝ միաժամանակ ապակողմնորոշիչ և անատամ հայտարարություններ անելով Արցախն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան թափանցիկորեն ակնարկում է, որ դաշնակից Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը ՌԴ-ին քիչ է վերաբերում և որևԷ հակահարվածի չի արժանանալու։

Իսկ թե ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը երկրի պաշտպանունակության մակարդակը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ՝ բոլորովին պարզ չէ։ Համենայն դեպս, այս «լինել, թե չլինելու» պահին մեծաքանակ աշխարհազոր այդպես էլ չի ձևավորվել, տաղանդավոր հրամանատարներից ոմանք բանտում են (գեներալ Գրիգորի Խաչատուրով, գնդապետ Նորայր Ասլանյան), Երևանում և շրջաններում տոտալ համերգացավ է, ԶԼՄ-ները գործում են սովորական ռեժիմով, իբր ամեն ինչ նորմալ է, կարճ ասած՝ անմեղսունակություն անմեղսունակության։

Իրականում այս օրհասական պահին հայ ժողովրդին, փաստորեն, զրկել են իր բոլոր ուժերը մոբիլիզացնելու և համընդհանուր ինքնապաշտպանություն ծավալելու հնարավորությունից։ Կհաջողվի՞ արդյոք այդ ամենն անել ընթացքում՝ պատերազմի բռնկումից հետո՝ մեծ հարց է։

Ամեն դեպքում, հույսը պետք է դնենք նախևառաջ ինքներս մեզ վրա։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ